Հրատապ թեմա Հայաստանում
Վտանգ, որ սպառնում է բոլորին: Մեծ վտանգի մեր բաժինը
Թե վերջին 20 տարում մայրաքաղաքում քանի ծառ է հատվել եւ քանիսը տնկվել` ոչ ոք չգիտի։ Վիճակագրություն չկա։ Իսկ Նոր Նորքի 2-րդ զանգվածի բակերում տասից ավելի ծառ հատվել է ընդամենը մի քանի օր առաջ` այն պատճառաբանությամբ, որ մարդիկ բարձանում էին այդ ծառերի վրա, որ իրենց պատուհանններից ներս նայեն։
- Ծառ տնկելով չի կարելի սահամանափակվել։ Այսօր ծառը մեր պաշտպանության կարիքն ունի։ Տեսեք ուղիղ մեր բակում, մեր աչքի առաջ, օրը ցերեկով կարող են հատվել անպաշտպան ծառեր,- ասում է բնապահպան Մարիամը։
Անպաշտպան ծառերին Մարիամը փորձում է պաշտպանել արդեն երկու տարի։ Այս ընթացքում նա մոտ 60 ծառ է տնկել, քանի որ լավատեղյակ է Երեւանի օդային ավազանի աղոտվածության չափերի մասին, որը վերջին 20 տարիների չակերտավոր ձեռքբերումներից կարելի է համարել։
- Կանաչապատումը, իմ կարծիքով, շուկայական հարաբերությունների անցնելուց անմիջապես հետո վտանգվեց, քանի որ 1 ք.մ. “պարապ” կանաչը ոչ մեկին եկամուտ չի բերում։ Կանաչը կարգավիճակ չուներ եւ սկսեց զիջել ասֆալտին, բետոնին, ապակուն, այսինքն` օբյեկտներին,- ասում է ճարտարապետ - բնապահպան Գագիկ Սուխուդյանը։
Մի կողմից հատվեցին ծառերը, մյուս կողմից աճեցին մայրաքաղաքի մեքենաները։ Վիճակը մասամբ շտկելու համար տնկվեցին նոր ծառեր։ Բայց սրանց դեռ ժամանակ է պետք մեծանալու եւ օդում առկա վնասակար մասնիկները չեզոքացնելու համար։ Ձմռան ամիսներին մեքենաների արտանետումներին գումարվում են ջեռուցման սարքերինը։
Երեւանի օդային ավազանի ուսումնաիրությունները ցույց են տվել, որ օդում առկա վնասակար նյութերը կրկնակի անգամ գերազանցում են թույլատրելի քանակությունը։ Վիճակը մեղմելու համար Երեւանի քաղաքապետարանի պատվերով ուսումնասիրվել է մայրաքաղաքի օդային ավազանը։ Կազմվել են քարտեզներ, որոնք ցույց են տալիս օդային աղտոտիչների քանակը։ Ամենավատ վիճակում գտնվող վայրերն են Կենտրոն վարչական տարածքում գտնվող Մաշտոց, Թումանյան, Խանջյան, Չարենցի փողոցները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս փողոցներում աղտոտված է ոչ միայն օդը, այլեւ` հողը։ Արաբկիր համայնքում ամենաաղտոտվածը Բաղրամյան, Կոմիտաս, Վաղարշյան, Գյուլբենկյան, Հր,Քոչար փողոցների եւ դրանց հարակից մասերի օդային ավազանն է։ Նշված համայքներին չի զիջում նաեւ Շենգավիթը։ Այստեղ օդը հիմնականում աղտոտում են արդյունաբերական ձեռնարկությունները, քանի որ այս համայնքում է գտնվում մայրաքաղաքի արդյունաբերական համալիրների 70 տոկոսը։ Երեւանի օդային ավազանը մաքրելու եւ մեր քաղաքը անապատացումից փրկելու համար մշակվել է մայրաքաղաքի ֆունկցիոնալ կանաչապատման ծրագիր։ Ծրագրի մշակման համար քաղաքապետարանը 25 միլիոն դրամ գումար է հատկացրել։
- Երեւան քաղաքում ահռելի քանակությամբ արտանետումներ կան, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար։ Օդի աղտոտվածության հետեւանքով մայրաքաղաքում աճել են տարբեր շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը։ Օդում առկա ծանր մետաղները, քիմիական էլեմենտ ռադոնը, թափանցելով մարդկանց օրգանիզմ դառնում է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ։ Դրանք քաղցկեղածին մասնիկներ են եւ, նպաստավոր պայմանների դեպքում, կարող են մարդու մոտ քաղցկեղ առաջացնել։ Ելնելով ներկայիս իրավիճակից ստեղծվեց լուրջ ծրագիր, որը գիտականորեն,ու մեթոդապես հիմնավորված է, որն իրագործելի է մեր պայմաններում։ Ծրագիրը կարող է տեղավորվել այն գումարների մեջ, որոնք ունեն այսօր մեր տեղական կառավարման իշխանությունները; Այն ոչ միայն բնապահպանական, այլեւ տնտեսական առումով է շահավետ։ Բուսատեսակների ճիշտ ընտրության դեպքում դրանք ավելի երկարակյաց կլինեն, եւ երկար տարիներ անհրաժեշտ չի լինի լրացուցիչ գհումարներ ծախսել նոր տնկարկներ գնելու համար,- ներկայացնում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը։
Եվրոպական երկրների փորձը ցույց է տվել, որ քաղաքի ֆունկցիոալ կանաչապատման դեպքում օդային ավազանը կարելի է աղտոտիչներից մաքրել 30 - 40 տոկոսով` առանց արտադրական համալիրներում լուրջ կապիտալ ներդրումներ կատարելու։ Պարզապես հարկավոր է ծառատեսակի ճիշտ ընտրություն կատարել։
- Արդյունաբերական շրջանների եւ մյուս մասերի կանաչապատման մեջ տարբերություն կա, որովհետեւ արդյունաբերական շրջաններում կանաչ տնկարկների տեսականու մեջ անպայման պետք է մտցվեն մետաղակլանիչ տեսակները,- նշում է կենսաքիմիկոս Հասմիկ Հովհաննիսյանը։
Մայրաքաղաքի հարավային շրջանում, ուր տեղակայված է “Նաիրիտ” գիտաարտադրական միավորումը պետք է տնկվեն քլոր կլանող ծառատեսակներ։ Օրինակ` կեղծ ակացիա, հացենի, սպիտակ բարդի։ Արաբկիր համայնքի օդն աղտոտիչներից մաքրելու համար մասնագետներն առաջարկել են տնկել կապարկլանիչ տնկարկներ։ Օրինակ` բարդի, կեղծ ակացիա, սոսի, հացենի։ Կենտրոնի օդային ավազանը փոշուց մաքրելու համար մասնագետները խորհուրդ են տալիս տնկել հացենի, բարդի, թխկի եւ թեղի։
- 2010 թվականից մինչեւ 2014 թվականը Երեւան քաղաքում, ըստ գլխավոր հատակագծի, նախատեսված է ավելացնել կանաչ տարածքները մոտ 550 հեկտարով։ Սրանք արվարձաններում են գտնվելու,- ասում է Երեւան քաղաքի գլխավոր ծառագետ` Սուրեն Մաքսապետյանը։
Իսկ կենտրոն համայնքում, ուր հողային մակերեսները հիմնականում բետոնի կամ ասֆալտի տակ են մնացել, կիրականացվի ուղղահայաց կանաչապատում։ Դրանք կզարդարեն շենքերի պատերն ու պատշգամբները։ Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին կատարված զանգվածային կառուցապատումը մայրաքաղաքը կանգնեցրել է անապատացման ռիսկի առջեւ։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ընդամենը պետք է իրականացնել մշակված ծրագրերը։
- Բոլոր ծրագրերը մշակված են, բոլոր կոնվենցիաները կան։ Եւ կլիմայի փոփոխության հետ կապված կոնվենցիան, եւ անապատացման դեմ պայքարի կոնվենցիան, լանդշաֆթային կոնվենցիան։ Ընդամենը պետք է այդ կոնվենցիաներն իրականացնել, ոչ թե իմիտացիա անել։ Այսինքն թեւ անենք, որ անում ենք, բայց դրանք մնան թղթի վրա, իսկ կյանքը այլ ուղղությամբ է ընթանա,- ասում է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի նախագահ` Կարինե Դանիելյանը։
Գերտերություններն անհանգստանում են
Փորձագետի կարծիքով կլիմայի փոփոխության վրա բացասական ազդեցություն է ունենում մարդու սխալ գործունեությունը, եւ դրանց հետեւանքով երկրագնդի վրա կատարվող փոփոխությունները Երկիր մոլորակի պատասխանն է մարդկանց։ Ի ուրախություն Կարինե Դանիելյանի երկրագնդին սպառնացող վտանգները սկսել են գիտակցել գերտերությունների ղեկավարները։ Նա այս տարի մասնակցել է Նյու-Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր խորհրդի կողմից կազմակերպած գիտաժողովին, որը նվիրված էր տարվա ֆինանսական աղետ հանդիսացող` ֆինանսատնտեսական ճգնաժամին։ Կարինե Դանիելյանի դիտարկմամբ այս տարի, առաջին անգամ գերտերությունների ղեկավարներն իրենց զեկույցների կեսից ավելին նվիրել են էկոլոգիական խնդիրներին եւ հատկապես կլիմանական փոփոխություններին, քանի որ, ըստ փորձագետի, սկսել են գիտակցել, որ այն իրենց երկրների գյուղատնտեսության, տնտեսության, զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտն է։ Ազգային ու միջազգային ծրագրերը թղթի վրա չթողնելու եւ երկրագնդին սպառնացող վտանգներից ամենավտանգավորին` գլոբալ տաքացմանը դիմակայելու նպատակով, դեկտեմբերի 7-ից Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն են ժամանել ՄԱԿ-ի անդամ 192 երկրների պատվիրակությունների անդամներ` մոտ 15 հազար մարդ։
ՄԱԿ-ի ուսումնասիրությունների համաձայն, այսօր աշխարհում էկոլոգիական աղետների հետեւանքով 25 միլիոն մարդ լքել է իր բնակավայրը եւ դարձել փախստական։ ՄԱԿ-ի հաշվարկներով մինչեւ 2050 թվականը նրանց թիվը կհասնի 200 միլիոնի։ Գլոբալ տաքացումն ամենամեծ վտանգն է, որ երբեւէ սպառնացել է մարդկությանը։ Այն սպառնում է մեզանից յուրաքանչյուրի եւ հատկապես սոցիալապես անապահով խավի առողջության վրա։ Երկրագնդի անոմալ տաքացումը ազդում է մարդկանց սրտանոթային, շնչառական օրգանների վրա։ Գլոբալ տաքացման դեպքում լուրջ վնաս կարող են կրել բույսերը։ Դրանց շատ տեսակներ կարող են չհարմարվել միջավայրին ու վերանալ` խախտելով երկրագնդի ընդհանուր էկոհամակարգի հաշվեկշիռը։
Այդ օրերին գլոբալ տաքացման եւ շրջակա միջավայրի պաշտպանությամբ մտահոգված մարդիկ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց երկրներում տարբեր ակցիաներ են կազմակերպել։ Երեւանը նույնպես անմասն չմնաց աշխահից։ Կազմակերպվեց հեծանվաերթ, որին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու բնապահպաններ։ Համաշխարհային այս ակցիայի նպատակն էր հանրային ճնշում գործադրել երկրների կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս արմատական քայլեր ձեռնարկեն գլոբալ տաքացումն ու կլիմայի փոփոխությունը կանխելու ուղղությամբ, հակառակ դեպքում, եթե երկրագդի ջերմաստիճանը բարձրանա եւս 2 աստիճանով, ապա այն կարող է դառնալ աղետալի եր–ույթների` ջրհեղեղների, երաշտի, փոթորիկների աճի պատճառ։
The Economist Intelligence Unit հեղինակավոր կազմակերպությունն այս տարի Եվրոպական երկրների էկոլոգիական վիճակի գնահատման վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել։ Ստացված արդյունքների համաձայն Եվրոպական 30 երկրների մայրաքաղաքներից ամենականաչապատ եւ էկոլոգիապես մաքուր մայրաքաղաքը ճանաչվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը։ Երկրորդ տեղում Ստոկհոլմն է, երրորդում` Օսլոն։ Վերջին չորս տեղերը զբաղեցրել են Բելգրադը` 27-րդը, 28-րդ տեղում Բուխարեստը, 29-րդը Սոֆիան, իսկ վերջին 30-րդ տեղում Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւը։ Ռուսաստանի մայրաքաղաքի` Մոսկվայի, անունն այդ ցուցակում չկա։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն